19-ամյա Շահեն Սիրեկանյանը զոհվել է Ներքին Հանդի դիրքում. նա 5 ամսից զորացրվելու էր. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

19-ամյա Շահեն Սիրեկանյանը զոհվել է Ներքին Հանդի դիրքում. նա 5 ամսից զորացրվելու էր. news.am

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը։

Զոհված զինծառայողը Աբովյան քաղաքից էր։

Մինչեւ հակառակորդի ագրեսիան Շահենի հետ Կապանի զորամասում էր ծառայում նաեւ իր եղբայրը՝ Կարեն Սիրեկանյանը, հարձակման սկսելուն պես եղբայրներին տարբեր դիրքեր են տարել։

NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի եղբայրը պատմեց, որ Շահենը զոհվել է սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Ներքին Հանդի դիրքերից մեկում։

«5 ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Զորամասում եմ վերջին անգամ խոսել իր հետ, կրակային էին գնացել։ Նպատակների մասին չէր սիրում խոսել, իրեն միշտ հիշել ու հիշում ենք բարությամբ, շատ բարի էր»,- պատմեց եղբայրը։