Քաղաքական մեկնաբան Գագիկ Համբարյանը Facebook-յան իր էջում գրել է.
Շվեդիայի նախկին վարչապետը կատաղեցրել է ադրբեջանցիներին
Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի կողմից իր twitter-յան էջում տեղադրած Եվրոպայի կրոնական քարտեզը հիստերիա է առաջացրել Բաքվում…
Եկվոր թուրքերն այնքան են կատաղել, որ շվեդ նախկին բարձր պաշտոնյային Բաքվից արձագանքել են ԱԳՆ-ի մակարդակով…
Ադրբեջանի ԱԳՆ-ի «ЧУШКА» (այս բառով է նրան բնութագրել ալիևյան կայքերից մեկը) մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը խորհուրդ է տվել Բիլդտին չբաժանել Եվրոպան մշակութային և կրոնական սկզբունքներով և հեռացնել իր էջից ադ անհասկանալի քարտեզը…
Ալիևյան մանկլավիկի կատաղության պատճառն այն է, որ այդ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ քարտեզի վրա բոլոր ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ համար Արցախը և Ադրբեջանը այլ գույներով են պատկերված…
Զարմանալի էակներ են ադրբեջանցիները…
Քոչվորների նախնիները, որոնք այստեղ են հայտնվել Քրիստոսի Ծննդից հետո 11-12 դդ-ում, իսկ իրենք էլ որպես ազգ ձևավորվել են 1918 թ-ին, չեն կարողանում ընդունել, որ մինչև իրենց նման բարբարոսների այստեղ հայտնվելը, այս տարածաշրջանը բնակեցված է եղել այլ ազգերով ևս՝բյուզանդացիներով, հայերով, վրացիներով, թալիշներով, լեզգիններով, թաթերով և այլն, և որ իրենք ԵԿՎՈՐ են…
Շվեդիայի նախկին վարչապետի կողմից իր twitter-յան էջում տեղադրած քարտեզը արտացոլում է այն կրոնական և մշակութային պատկերը, որը կա աշխարհում և՛դե ֆակտո, և՛ դե յուրե…
Ազերիներին սարսափելի կատաղեցրել է այն փաստը, որ քարտեզում Արցախը նշված է որպես քրիստոնեաբնակ տարածք…
Իր անտրամաբանական ուղերձ-բողոքում Ադրբեջանի ԱԳՆ մամլո տխրահռչակ խոսնակը փորձում է Արցախի քրիստոնյա լինելը բացատրել հայերի կողմից կատարած էթնիկ զտումներով, այն դեպքում, երբ նույնիսկ ԽՍՀՄ տարիների ԼՂԻՄ-ի (այժմյան Արցախի Հանրապտեության) բնակչության 76%-ը, ըստ ԽՍՀՄ 1989 թ-ի մարդահամարի տվյալների, կազմել են հայերը, իսկ երբ 20-րդ դարի սկզբին Արցախը Ստալինի միանձնյա որոշմամբ բռնակցվել էր Ադրբեջանի ԽՍՀ-ին, այդ ժամանակ հայերը կազմում էին մարզի բնակչության 95%-ը…
Հետաքրքիր է, իսկ ըստ Բաքվի ի՞նչ գույնով պետք է ներկայացվեր Արցախի կրոնական քարտեզը… Չլինի ցանկանում են, որ դա էլ «կանաչ» ներկեն…
Ըստ ազերիների տրամաբանության հիմա նույն ՌԴ-ն, Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Մակեդոնիան, Կիպրոսը ևս պետք է հիստերիա բարձրացնեին և ԱԳՆ-ի կամ այլ մակարդակով պահանջեին Կարլ Բիլդտից, որ հեռացնի քարտեզը, քանի որ իրենց տարածքների որոշ մասեր ներկված են իսլամը ներկայացնող կանաչ գույնով…
Նույն Բալկաններում բնակվող թուրքերը, ի տարբերություն արցախահայերի, եկվոր են…
Ղազախներն էլ կարող են բողոքել, որ իրենց երկրի հյուսիս-արևմուտքը «ներկված» է որպես քրիստոնեաբնակ տարածքներ…
Հ.Գ.Պատերազմը քարտեզների դեմ հատուկ նշանակություն ունի Իլհամ Ալիևի համար…
Խղճուկ ազերիները պայքարում են ամեն հայկականության և քրիստոնեության դեմ…
Ալիևյան ամբողջ մամուլի թիրախը հայերն ու քրիստոնեաներն են…