ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնում է․
««Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է:
Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ:
Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ»: