Մայրաքաղաքի հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է իրականացնում:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել:
Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:
Շուրջ մեկ ամիս է «Կարմիր բլուր»-ում մեկնարկել են հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի պեղումները: Բացի այդ, մեկ այլ ծրագիր է իրականացվում ֆրանսիացի գործընկերների հետ, որը թույլ կտա ճիշտ նույն տեխնոլոգիայով վերականգնել Երեւանի հնավայրերը, մեկնարկը կտրվի «Կարմիր բլուրից»:
«Այսօր «Կարմիր բլուրը» նոր շունչ է առնում, վերակենդանանում է, մարդիկ գալիս են ընտանիքներով, այցելուների հոսքն է շատացել: Եթե լավ մարկետինգ անենք, ինքը աշխարհի եզակի հուշարձաններից մեկն է»,- ասել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: