Քանի որ ընդդիմադիրներից շատերը ժամանակ չունեն այսպիսի «անկարևոր» թեմաներին անդրադառնալու, մեջների պարապն էլ ակնհայտորեն ես եմ, որոշեցի հիշեցնել․․․
Advertisement 1000 x 90

Քանի որ ընդդիմադիրներից շատերը ժամանակ չունեն այսպիսի «անկարևոր» թեմաներին անդրադառնալու, մեջների պարապն էլ ակնհայտորեն ես եմ, որոշեցի հիշեցնել․․․

Հիշեցնեմ. հունիսին Ապարանում հրազենից սպանել էին 2 հոգու, վիրավորել 5-ին, որոնցից մեկն (ԱԱԾ աշխատակից) ավելի ուշ մահացավ վերքերից։

Սպանության համար միայն մեկ հոգի է ձերբակալվել, ու խոսակցություններ կային, որ հարձակվողները տեղի իշխանությունների հետ կապ ունեին… Ինչևէ, թեման այդպես էլ «на тормозах» գնաց, կորավ ու ոչ ոք չի հարցնում, թե ինչպես կարող էր 1 մարդը որսորդական հրացանով 7 հոգու խփեր։

* * *

Հետիոտնային անցումով կանաչ լույսի տակ փողոցը հատող հղի երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին, Նիկոլի ավտոշարասյան մեքենայով խփելը ու հետո փողոցում ընկած թողնելու դեպքը նույնպես մոռացվեց, գնաց։ Էլի մի ստից մեղավոր նշանակեցին (վարորդին), որին մեկ ձերբակալեցին, հետո բաց թողեցին, հետո է՛լ ոչ ոք չի հետևում, թե ինչ եղավ։

Այն դեպքում, որ առնվազն պետք է քննություն սկսվեր, թե ով և ինչ հիմքով է սահմանել, որ Նիկոլի կորտեժն այդպես վարեն, ով է հրաման տվել նույն վարորդին այդպիսի արագությամբ վարել, առավել ևս, որ կորտեժը նույնիսկ այդ ահավոր դեպքից հետո էլ շարունակում է լրիվ նույն վայրենավարի ձևով ընթանալ Երևանի փողոցներով՝ վտանգելով քաղաքացիների կյանքը։

Հ.Գ. Քանի որ ընդդիմադիրներից շատերը ժամանակ չունեն այսպիսի «անկարևոր» թեմաներին անդրադառնալու, մեջների պարապն էլ ակնհայտորեն ես եմ, ապա որոշեցի հիշեցնել։

#հիշողՄարդ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր