«Թերթեք ու համոզվեք, որ այս վիճակից դուրս գալու անսահման մեծ ռեսուրս ունենք։ Ունեցեք այս գիրքը ձեր աշխատասեղանին»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Թերթեք ու համոզվեք, որ այս վիճակից դուրս գալու անսահման մեծ ռեսուրս ունենք։ Ունեցեք այս գիրքը ձեր աշխատասեղանին»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեղեկատվական դաշտի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում են եղել, հրաշալի գիտեն, թե ինչ մեծ ծավալի աշխատանք է տարել այդ օրերին Դավիթ Թորոսյանը։ Պետք է անկեղծ ասեմ՝ չափազանց ծանր այդ օրերին ես միանգամայն այլ լույսի ներքո տեսա Դավիթին։ Ավելին ասեմ՝ հենց պատերազմի ժամանակ ճանաչեցի իրական Դավիթին՝ անտրտունջ, անվախ, պատրաստակամ ու անսահման նվիրված մեր Բանակին։

Իսկ այսօր ահա տեսա Դավիթի՝ այդ օրերի աշխատանքի ևս մեկ կարևոր վկայություն՝ «44-ի տղերքը» գիրք/ֆոտոալբոմը։

Գիրքը մեր տղերքի պատմությունն է։ Մեր հերոս տղերքի պատմությունը։ Գիտե՞ք, վերջին ամիսներին ես շատ եմ մտածում այն մասին, որ մենք դեռ շատ հեռու ենք չարաբաստիկ այդ պատերազմը լիարժեք հասկանալուց։ Այսօր ես դրանում ավելի համոզվեցի։ Թերթեք «44-ի տղերքը» գիրքը ու կտեսնեք, թե որքան բան մենք դեռ չգիտենք պատերազմի մասին։ Թերթեք ու տեսեք, թե ինչ ոգի կար այդ օրերին մեր Բանակում։ Թերթեք ու ճանաչեք իրական հայ զինվորներին։ Նրանց, ովքեր կռվել ու հաղթել գիտեն։ Նրանց, ում համար Հայրենիքից թանկ ոչինչ չկա։

Թերթեք ու համոզվեք, որ այս վիճակից դուրս գալու անսահման մեծ ռեսուրս ունենք։ Ունեցեք այս գիրքը ձեր աշխատասեղանին, շփվեք մեր տղերքի հետ ու պատրաստվեք գալիք հաղթանակներին։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր