Բացի իր բոլոր հրաշալիքներից, գեղեցիկ ու անկրկնելի ճարտարապետությունից, մեր Երևանն էլ ունի իր «Էբբի Ռոուդ», ինչպես (Բիթլզի) հայտնի ճանապարհը. Վանքի ճանապարհ: Իսահակյան Տերյան խաչմերուկ 1975 թվական։
Կարմիր կամուրջ, 1922թ։
Մեր հին Երևանի կորսված ժառանգությունը։ Խորասանյանների տունը Աբովյան փողոցում։ Այս շենքը Հին Երևանի ևս մեկ կորսված վկայությունն է։ Խորասանյանների առևտրային տունը տեղակայված էր Աբովյան (Աստաֆյան) փողոցում՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին, հիմա նաև Սուրբ Աննայի եկեղեցու դիմաց, ներկայիս «Անի» հյուրանոցի անկյունային հատվածում: Անհիմն կերպով քանդվել է 1960-ական թվականներին: Շենքը կառուցվել էր 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով, համարվում էր երևանյան տաղանդաշատ ճարտարապետի լավագույն գործերից և Հին Երևանի իր գեղեցկությամբ բացառիկ ու անկրկնելի կառույցներից մեկը: Հակոբ Խորասանյանը առաջին դասի վաճառական էր, զբաղվում էր կտորեղենի և երկաթյա իրերի առևտրով: Խորասանյանների տան առաջին հարկում գործում էր խանութ և բժշկական կաբինետ:
Այ այս գեղեցիկ ու մաքուր Երևանը մնաց մեր բոլոր հին ու իսկական երևանցիների բարի հուշերում։ Ու տա Աստված, որ մի լավ օր, բոլորս միասին վերադարձնենք ու վերականգնենք մեր բարի ու հին քաղաքին, իր անկրկնելի ու գեղեցիկ տեսքը։ Իր գրված ու չգրված բարքերը, օրենքներն ու արժեհամակարգը։
Մեր բոլորի սիրելի ու աննման ԷՐԵՎԱՆԸ։ Կինոյի տան շենքն ու դիմացի շատրվաններով այգին։ 1970 ականներ։
Կիևյան փողոցը անցած դարի 50-ականներին։
Իսկական երևանցիներ ֆեյսբուքյան էջից