Ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Աստծո լույսն ու խաղաղությունը թող իջնի Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ,Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի և Արմենակ Արմենակյանի հոգիներին:
Դրամատիկ սցենարով իրագործված այդ ահաբեկչությունը ծանր հետք թողեց մեր երկրի ճակատագրի համար: Ճիշտ են ասում, որ այն կրակոց էր ուղղված Արցախի և հայկական պետականության դեմ: Այսօր մեր Հայրենիքի հետ տեղի ունեցող ը` կարելի է ասել 1999թ. հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական ուշացած նպատակն էր»։