Էդ սինագոգն ու՞մ համար են կառուցում, մանավանդ հենց Մայր Տաճարի հարևանությամբ, Վաղարշապատում հրեական համայնք կա՞. Վահե Բեգոյան
Advertisement 1000 x 90

Էդ սինագոգն ու՞մ համար են կառուցում, մանավանդ հենց Մայր Տաճարի հարևանությամբ, Վաղարշապատում հրեական համայնք կա՞. Վահե Բեգոյան

Վահե Բեգոյանը գրում է.

«Հրապարակը գրում է, որ Վաղարշապատում (Էջմիածնում) կառուցելու են հրեական սինագոգ, որ տարածաշրջանում ամենամեծ կենտրոնը պիտի լինի:

Ա. Էդ սինագոգն ու՞մ համար են կառուցում, մանավանդ հենց Վաղարշապատում` Մայր Տաճարի ու Մայր Աթոռի հարևանությամբ, Վաղարշապատում հրեական համայնք կա՞

Բ. Հիմա որ բողոքի ալիք բարձրանա` ասելու են հակասեմիթ ֆաշիտներ ենք, ու առաջինը ասելու է ու տարածելու է ալիևը.

Գ. Գոնե ինչ որ մեկը, մանավանդ այսօր` վտանգված Սյունիք ունենալով, մտածե՞լ է Պարսկաստանի արձագանքի մասին ու թե ինչպիսին կլինի այդ արձագանքը…

Եթե Կապանում բացվում է Իրանի հյուպատոսություն իսկ Վաղարշապատում սինագոգ, հստակ տեսնում ես Հայաստանի հերթական մասնատումը երկու բևեռների մեջ:

Էսպես որ գնաց թուրքական միջանցքը Սյունիք ու Վայոց Ձորով չի անցնելու, այլ հենց Արարատյան ու Շիրակի դաշտավայրերով»:



Նման նյութեր