«Հերիք ա մեր նյարդերի հետ խաղաս, հերիք ա ճառեր գրես…». զոհված զինվորի մայր
Advertisement 1000 x 90

«Հերիք ա մեր նյարդերի հետ խաղաս, հերիք ա ճառեր գրես…». զոհված զինվորի մայր

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոռանալ, որ երբևէ ունեցել ենք զավակներ, մոռանալ հազարավոր լույս տղերիքին ու ապրել այնպես ասես ոչինչ էլ չի եղել, մոռանալ, որ լույս աշխարհ ես բերել զավակ, ում դուք տարաք կանխամտածված մահվան։ Ներեցեք, բայց դուք ադեկվատ ե՞ք, թե՞ ինչ որ դեղի ազդեցության տակ եք «առաջին տիկին կոչված», ինչ եք բարբաջում, ծնողը մոռանա, որ անգամ հրաժեշտ չկարողացավ տա իր զավակին, ծնողը մոռանա, թե ոնց են խոշտանգել իր զավակին, չէ, դու քարից ես, դու իրո՞ք մսից ես, քո երակներում իրո՞ ք հայի արյուն է հոսում։ Դու տար քո չորսին էլ դիր հողը ու մոռացի մեռելներիդ, շարունակի ապրել։ Հերիք ա մեր նյարդերի հետ խաղաս, հերիք ա ճառեր գրես։ Քո գրածի տողատակերում միայն մի բան կա, սպասվում է ավելի վատ իրադարձություն»։



Նման նյութեր