Մի փոքր էմոցիա։
Արցախում առաջին ու ամենից շատ սպասված հանդիպումը մեր Անդրանիկի հետ էր՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի: Աղավնոյից Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո առաջին անգամ էինք հանդիպում երբեք չհանձնվող, հայրենիքը գերագույն արժեք համարող Անդրանիկի հետ:
Աղավնոյի հետ տեղի ունեցածը Անդրանիկին չի վհատել։ Նա պինդ է ու շարունակում է անտրտունջ աշխատել՝ վստահ լինելով, որ արդարությունը վերականգնվելու է, և դա անելու է հայը՝ իր խելքով ու զենքով:
Պայմանավորվել ենք` այն, ինչ սկսել ենք Աղավնոյում, ավելի մեծ մասշտաբով շարունակելու ենք այնտեղ, որտեղ հաստատվելու են Աղավնոյի բնակիչները:
ՀԳ- Արցախում ազդարարում ենք ամենամեծ ներդրումային տեխնիկական ծրագիրը։ Հետևե՛ք մանրամասներին։
Պի՛նդ եղեք։
Աբրահամ Գասպարյանի էջից