Սկզբից ասում էին «Արցախը նախկինները վաղուց են տվել, մենք ի՞նչ անենք»
Advertisement 1000 x 90

Սկզբից ասում էին «Արցախը նախկինները վաղուց են տվել, մենք ի՞նչ անենք»

Սկզբից ասում էին «Արցախը նախկինները վաղուց են տվել, մենք ի՞նչ անենք»

Վերջերս էլ ԱԺ ամբիոնից Փաշինյանը օրինակ էր բերում մադրիդյան սկզբունքները և լոլոներ կարդում:

Երբ ի հայտ եկավ Սերժ Սարգսյան-Լուկաշենկո հայտնի ձայնագրությունը մի պահ դադարեց էդ մարազմին հասնող աբսուրդային վայրահաչոցը:Հետո էլի սկսեցին «վաղուց տվել են»-ի արդեն ծեծված թեման:

Մի կողմ թողնենք, որ եթե տվել էին «Ալիևը ինչո՞ւ տվածը չէր վերցնում» շատ կարևոր թեզը և կենտրոնանանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարության վրա:

Փաստորեն կրկին այս հարցը եկավ ասպարեզ և ևս մեկ անգամ արդեն Պուտինի կողմից հաստատվեց, որ հայկական կողմին բազմիցս առաջարկվել էր զիջել 5 շրջան, բայց հայկական կողմը չի համաձայնվել դա անել:

Բա հիմա էդ «վաղուց տվել էին» ասող զանգվածին ի՞նչ ասես…

Բա հիմա գոնե հասկացան Քարվաճառի և Բերձորի արժեքը,հիմա հասկացա՞ն,որ Արցախը Հայաստանի պահապանն էր,կարծում եմ այդպես էլ չհասկացան,նրանք ունակ չեն դա հասկանալու:

Վահան Բաբայանի էջից



Նման նյութեր