«Գործի է դրված դանդաղ գործող ռումբի մեխանիզմ, որը չվնասազերծելու դեպքում կփոշիացնի հայկական ամեն ինչը». Արմեն Ամիրջանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գործի է դրված դանդաղ գործող ռումբի մեխանիզմ, որը չվնասազերծելու դեպքում կփոշիացնի հայկական ամեն ինչը». Արմեն Ամիրջանյան

Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից.

«2018թ փողոցով և սահմանադրական կարգի տապալումով իշխանությունը բռնազավթածենրի ոհմակը փաստացի քայքայեց հայկական երկու պետությունները, թուլացրեց հայկական դիվանագիտությունը, թուլացրեց բանակը, և շեղեց ազգային գաղափարախոսության վեկտորը։

կապիտուլյանտը ըստ էության քանդեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, պառակտումներ մտցրեց սփյուռքի գաղթօջախների միջև բաժանելով նրանց յուրայինների և «նախկինների» աջակիցների։

Հայկական սփյուռքին խայտառակ արեց ամբողջ աշխարհում ու այսօր գլխիկոր են ման գալիս թուրքերի և ազերների առաջ։

Արցախյան 44 օրյա դավադիր պատերազմի ընթացքում սփյուռքից Հայաստանին ուղարկված ողջ դրամական հասույթը յուրացրեց և բաժանեց իր ոհմակին որպես պարգևավճար։ Իսկ Այն հայերը ովքեր այլ երկրի քաղաքացի են, արգելեց մասնակցել պատերազմին, այն դեպքում, երբ ազերիները ևս 5 պետություններից վարձկան ահաբեկիչներ էին բերել մեր դեմ պատերազմելու։

Պատերազմի ողջ ընթացքում չդադարեց եվրոպայից, ԱՄՆ֊ից և թուրքիայից ռազմական օժանդակությունը թշնամուն։ Իսկ տեղի ճղճիմների մեծամտությունն ու ոչ տեղին ինքնավստահությունը թուլացրեց մեր ռազմավարական դածնակից երկրների հետ հարաբերությունները թողնելով մեզ մենակ ագռեսորի հետ մարտի դաշտում։

Փաստացի մոռացության է մատնեց Ցեղասպանության ճանաչումը, հայտարարելով ի լուր աշխարհի, որ՝ Ցեղասպանության ճանաչումը դա սփյուռքի կառույցների խնդիրն է, և դրանով պետական աջակցություն այդ հարցով այլևս չի լինի։

Հայաստանի Հանարապետությունը ըստ էության այլևս պետական մակարդակով չի զբաղվում համամարդկայնին ոճրագործներին պատժելու և պատմական արդարությունը վերականգնելու մեր օրինական պահանջատիրությանը։

Ոչ մի ներդրում այլևս չի արվում Սփյուռքի կողմից, քանի որ երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական ոչ կայուն վիճակը հույս չի ներշնչում ներդրողին և պետական երաշիք չկա։ Թշնամին ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ կարող է ներթափանցել մեր սահմանից ներս և «զգալ իրեն ինչպես իր տանը»։

Պետք չէ մեղավորներ փնտրել, միակ մեղավորը դուք եք, որ այս պատուհասին տվեցիք իշխանություն։ Նիկոլը երբեք էլ չի թաքցրել իր ցանկությունները թե ՝ Արցախի ինքնորոշման հարցում, թե մեր դաշնակից Ռուսաստանի նկագմամբ, թե թուրքերի և ուկրաինացիների հանդեպ ունեցած իր համակրանքը։

Պորտաբույծ, ալարկոտ և ոչնչի ձգտում չունեցող հանուն ստամոքսի ապրող մի գոյաբանական կույտ սեփական թամբալության և իր սոցիալական ոչ բավարար վիճակի համար մեղադրեց ՝ ազգային ուժերին, Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկած մարդկանց և դուրս եկան փողոց «մերժելու» ազգային ամեն ինչ, հանուն սեփական ստամոքսի։

Ընչաքաղցությունից կուրացած ամբոխը գիտակցությունը կորցրած ընտրեց գառի մորթով գալյին, որպես իրեն փրկության փարոս և ինքնավստահ քայլերով գնաց ինքնակործանման ուղղով։

Բայց եթե ամբոխը ժամանակին կարդալու հետ սեր ունենար և կարդացած լիներ իր գուռույի գլուխգործոցները նա գոնե կհասկանար հետագա փորձանքների մոտալուտ հորձանուտը և գոնե հետ կանգներ այդ հրեշավոր քայլից։

Բայց գործն արդեն արված է ՝ կապիտուլյանտը դեռ ղեկին է, Արցախը փաստացի արդեն գտնվում է մարդակեր թշնամու ճիրաններում, Հայաստան-Սփյուք֊Արցախ ջրբաժանն արդեն անցկացված է։

Գործի է դրված դանդաղ գործող ռումբի մեխանիզմ, որը չվնասազերծելու դեպքում կփոշիացնի հայկական ամեն ինչը»։



Նման նյութեր