«Ո՞ւր հասանք, երբ բանակը կլուբնիկացվեց… խոսում է 30 տարիների բացթողումների մասին և չի խոսում, թե ինչպես 2018-ից հետո ապականվեց ամեն ինչ». Արամ Աբաջյան
Advertisement 1000 x 90

«Ո՞ւր հասանք, երբ բանակը կլուբնիկացվեց… խոսում է 30 տարիների բացթողումների մասին և չի խոսում, թե ինչպես 2018-ից հետո ապականվեց ամեն ինչ». Արամ Աբաջյան

Արամ Աբաջյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Գիտե՞ք, երբ որևէ մեկը խոսում է 30 տարիների բացթողումների մասին և չի խոսում, թե ինչպես 2018-ից հետո ապականվեց ամեն ինչ: Ամեն ինչ սկսելով սեփական, զրո կետից ու՞ր հասանք: Ու՞ր հասանք, երբ նախկին հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պայմանագրերը չեղարկվեցին, փոխարենը գնեցին առանց հրթիռների ՍՈւ-երը: Ու՞ր հասանք, երբ բանակը կլուբնիկացվեց: Մի խոսքով, հիմա նորից բոլորը չթվարկեմ, թե ինչպես հետևողականորեն և ծրագրված արվեց ամեն ինչ, շատ է ասվել: Հիմա նորից իրերը իրենց անունով կոչելու փոխարեն, անցել են 30 տարվա մասին դատողություններ անելուն: Դա առնվազն Նիկոլի ջրաղացին ջուր լցնել է կոչվում, որովհետև հենց Նիկոլն է ամբոխի գլուխը լցնում նրանով, թե ինչ վատ ժառանգություն է ինքը ստացել և այլն: Այդպես խոսողներին ես անվանում եմ Նիկոլի դամ պահողներ, ուզում է Ռուբեն Վարդանյանը լինի, ով ուզում է լինի: Այսպես խոսողները թող իմանան, որ իրենք տիգրովկա ջուլիկից տարբերվում են միայն ձևակերպումներով: Ջուլիկն ասում է, սաղ նախկիններն էին արել ու գցել խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը, դրանք փաստորեն նույն բանն են ասում այլ ձևակերպմամբ»:



Նման նյութեր