Հանուն Արցախի ու Հայաստանի պայքարն այլընտրանք չունի, այլ բան է՝ ովքեր կառաջնորդեն․ Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Հանուն Արցախի ու Հայաստանի պայքարն այլընտրանք չունի, այլ բան է՝ ովքեր կառաջնորդեն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախում այս մասշտաբի հանրահավաքի անցկացումը միասնական բռունցքի և մեկ ընդհանուր նպատակի շուրջ հանրային լայն համախմբման խորհրդանշում էր։

Եթե մի կողմ դնենք հավաքի ահռելի զգայական և հուզական մասը, սա նաև նշանակում էր, որ Արցախում կա հանրային կոնսենսուս առ այն, որ պայքարը ինչ ձևով էլ լինի՝ մինչև վերջ տարվելու է։

Իմ ճանաչած, իմ հետ առնչվող, շփվող արցախցիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի իշխանությունների հռչակած մոտեցումը՝ «Արցախն Ադրբեջանի կազմում», մահ է, անիմաստ ու դատարկ կյանք, արժանապատվության սպառում, ստորաքարշություն և պարզապես հայի գոյության դադարեցում։

Արցախն Ադրբեջանի կազմ տանելու գործընթացը կանգնեցնելու առանցքային քայլն անկասկած Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որը Հայաստանի ու Արցախի համար նվազագույնը պայքարի ու դիմադրության նոր դուռ կբացի։

Երկրորդ, պետք է գիտակցել, որ առանց Հայաստանում իշխանության փոփոխության, Արցախի ու արցախահայության համար շատ ծանր կլինի։

Բայց նույնիսկ այս դեպքում, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Արցախից է կախված Հայաստանի պետականության գոյությունը, պետք է ելքեր, լուծումներ գտնեն, նույնիսկ եղած պայմաններում, Արցախի պայքարը առարկայական սատարելու և մասնակիցը դառնալու համար:



Նման նյութեր