Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան էջից․
«Երեկվա արցախյան հանրահավաքի մասին խոսեցին բոլորը՝ բոլոր հայ մարդիկ!!! համր մնացին միայն քեմալական պայմանավորվածության/ՔՊ/ներկայացուցիչները, ո՛չ մի վարչության անդամ, խորհրդարանական խմբակցության ո՛չ մի անդամ, ո՛չ մի մարզպետ կամ քաղաքապետ, նույնիսկ ո՛չ մի ուսապարկ… նույնիսկ պատերից ու ասֆալտից ձայն եկավ, սրանցից ո՛չ…
Միրզոևը կարողացավ Հնդկաստանի ողբերգությունը տեսնել ու ցավակցել, իսկ Ստեփանակերտի հանրահավաքը տեսնել ու կապիտալիզացնել, աշխարհին ուղերձներ հղել՝ չկարողացավ, ավելի ճիշտ՝ չուզեց, ավելի շուտ՝ պատվեր չստացավ…
Երեկվա հայահավաքը սրանց համար նույնն էր ի՛նչ Սողոմոն Թեհլերյանի աջ ցուցամատը՝ թուրքական ազգայնամոլության ճակատի համար, ի՛նչ պենիցիլինը՝ բակտերիաների, աղաթթուն՝ ցինկի, աքլորականչը՝ գիշերային մթնշաղի համար։
Այն ի՛նչ օգտակար է հայ ժողովրդի ու հայկական պետականության համար՝ ուղիղ համեմատականությամբ, նույնքան վնասակար է թուրքադրբեջանական տանդեմի և դրա ներհայաստանյան գործակալների համար։ Արցախի հայկական գոյությունը ուղիղ համեմատական է երիտհայերի քաղաքական մահախոսականին և հակադարձ համեմատական Հայաստանի իշխանությունը օկուպացրած օղուզականների ջախջախմանը»։