Twitter-ի նոր ղեկավարությունը պլանավորում Է հեռացնել անձնակազմի մոտավորապես մեկ քառորդին. Washington Post
Advertisement 1000 x 90

Twitter-ի նոր ղեկավարությունը պլանավորում Է հեռացնել անձնակազմի մոտավորապես մեկ քառորդին. Washington Post

Twitter-ի նոր ղեկավարությունը կրճատումների «առաջին փուլի» ընթացքում պլանավորում Է հեռացնել ընկերության անձնակազմի մոտավորապես մեկ քառորդին: Այդ մասին հաղորդել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով կորպորատիվ  փաստաթղթեր, գրել Է, որ Իլոն Մասքը ցանկանում Է Twitter-ի աշխատակիցների 75 տոկոսին հեռացնել այն գնելու դեպքում: Bloomberg գործակալության համաձայն, Մասքն ավելի ուշ Twitter-ի աշխատակիցներին հաղորդել Է, որ չի պլանավորում ընկերության անձնակազմի 75 տոկոսին հեռացնել դրա ձեռքբերման դեպքում: «Թիմը (Twitter-ի նոր ղեկավարների) որոշում Է ընդունում այն մասին, որ, ինչպես սպասվում Է, լինելու Է հեռացումների առաջին փուլը, որոնք կվերաբերեն անձնակազմի մոտավորապես քառորդ մասին»,-ասվում Է հրատարակության հաղորդագրության մեջ:

Թերթի տեղեկատվությամբ, հեռացումները կվերաբերեն ընկերության գործնականում բոլոր բաժիններին: Ըստ աղբյուրների, նոր ղեկավարությունը նաեւ հետաքրքրվում Է Twitter-ի գործունեության բոլոր ասպեկտներով, այդ թվում՝ կոնտենտի արդիականացմամբ, «սպամների դեմ պայքարով եւ «առաջիկա ընտրությունների հետ կապված ռիսկերով»: Ավելի վաղ Մասքը վերջնականապես ավարտել Է սոցցանցի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը: ԶԼՄ-ները հաղորդել են, որ Twitter-ը ղեկավարող Փարագ Ագրավալը հեռացվել Է ընկերության մյուս ղեկավարների հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր