Խաղերի մշակող Սեմ Բարլոուն պատմել է, թե ինչպես է Իլոն Մասկի Tesla ընկերությունը առաջարկել իրեն «անվճար» համագործակցություն՝ հրաժարվելով վճարել լիցենզիայի համար։ Այս մասին հայտնում է Eurogamer պորտալը։
Էլեկտրական մեքենաներ արտադրողի ղեկավարությունն առաջարկել է Բարլոուին իր Her Story խաղը ավելացնել Tesla մեքենաների համակարգչում, սակայն նա հրաժարվել է։
«Ես հարցրի, թե որքան են ինձ վճարելու լիցենզիայի և օպտիմալացման աշխատանքների համար։ Նրանք պատասխանեցին «ոչ մի կոպեկ»՝ առաջարկելով ինձ մտածել այն մասին, թե դա ինչ մեծ համբավ դա կբերի ինձ», – գրել է ծրագրավորողը իր Twitter-ում։
Նրա թվիթին պատասխանել է Panic Inc հրատարակչության ղեկավարը։ Նրա խոսքով, նմանատիպ առաջարկով Tesla-ն իրեն նույնպես դիմել է, սակայն նա նույնպես հրաժարվել է անվճար համագործակցությունից։