Երևանի «Կարմիր» կամուրջը կվերականգնվի։
Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, ըստ որի կամուրջը եռակամար է եղել։ 1679 թ․ երկրաշարժի հետևանքով այն ավերվել է։ Նույն թվականին կամուրջը վերակառուցվել է քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փ(ի)լավի հովանավորությամբ։ Կամուրջը կրում է տարբեր ժամանակների նորոգման հետքեր, վերջին անգամ նորոգման աշխատանքներ են կատարվել 1958 թ․, այժմ ավերված է։
Նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես կամրջի միջով անցնող խողովակների հեռացումն արդեն սկսված է, հիմնական վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2023 թ․-ից։
Աշխատանքների վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Ավելին՝ https://escs.am/am/news/14330…
Հարություն Վանյանի ֆեյսբուքյան էջից