Մի մարդ, ով իրեն կերակրող ձեռքն է կտրում՝ ամեն ինչի ընդունակ է: նիկոլը բազմաթիվ անգամներ դա ապացուցել է, և Խաչատուր Սուքիասյանի հետ կապված վերջին իրադարձությունները նորություն չէին:
Այդ վախկոտ արարածը, իր ամբողջ գիտակից կյանքում ապրել է մի «կարևոր սկզբունքով», այն է՝ սկզբունք չունենալ։ Նա հեշտությամբ հատում է բոլոր կարմիր գծերը, ներխուժելով անձնական, ընտանեական կյանք և այնտեղից դիվիդենտ ստանալու համար հանում եղած-չեղածը՝ ճիշտն ու սուտը: նիկոլի ամենալավ գնահատականը տվել է մշեցի պապս, ասելով՝ «շանը հարցնում են՝ ը՞նչի ես հաչում, ասում ա գել եմ տեսել, բա ը՞նչի ես տռում, ասում ա վախում եմ», վախում է նիկոլը, վախում:
Ըստ իս, նա չկարողացավ մարսել Խաչատուր Սուքիասյանի կողմից հայտնի դեպքը, նկատողությունը, կապվաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին շշպռելու և կասկածի տակ դնելու 14% տնտեսական աճը, քանի որ նույն թիվը նաև հնչեցրել էր անդիպլոմ նիկոլը: նիկոլի այս դեմարշը ուղղված էր ոչ միայն Խաչատուր Սուքիասյանի դեմ, այլ նաև իր թիմակիցների աչքը վախեցնելու. նա այնքան փոքրոգի ճղճիմ մարդ է, որ պատրաստ է բոլորին փուռը տալ, միայն թե պահի աշխարհով մեկ խայտառակված իր իշխանությունը:
Օգտվելով այս ստեղծված առիթից ուզում եմ խոսքս ուղղել ՔՊ-ականներին. տղանե՛ր և աղջիկնե՛ր, մի րոպե չկասկածեք, հերթը ձեզ էլ է հասնելու, ձեր վրա այնքան գործ կա հավաքված կարմիր թղթապանակներում, որ, երբ ուզի տուզիկի նման к ноге ա կանչելու, ու դուք թակարդը ըկած շարունակելու եք ազգադավ նիկոլի հրահանգները կատարել, ձեր այլընտրանքը շուտ, շատ շուտ դրան հեռացնելն է, և հանրությանը մեղայականով դիմելն է, կարող է և ներվեք…
Հ.Գ. Հայ ժողովրդի և անհատների ողբերգությունն այն է, որ կերակրող ձեռք կտրողներին երբեք չպատժեց…
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից