Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից․
«2019թ. նոյեմբերի 9-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել իր հարսանիքից, որը տեղի էր ունենում Շուշիում և վերնագրել այն՝ «Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»: Ուղիղ մեկ տարի անց նույն օրը ստորագրվեց կապիտուլյացիան:
Արմենները, նիկոլները, էռատոները և մյուսները հաջողությամբ ավարտեցին իրենց սկսած օպերացիան: Հանձնեցին ոչ միայն Շուշին, այլև ավելին` և´ տարածքներ, և´ մարդկային կյանքեր: Ի դեպ մարդկային կյանքերը բացեիբաց հանձնեցին թշնամիներին: Ինչի՞ դիմաց: Ըստ իս պարզ է պատասխանը` գումարի` մեծ գումարի, աթոռի, պաշտոնի, իշխանության:
Արմենների ու իր նմանների պատճառով հազարավոր մեր հայրենակիցներ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց օջախները. թշնամին արմենների օգնությամբ այն օկուպացրեց: Դրանց նմանների պատճառով հազարավոր լուսավոր տղաներ այլևս հայր չեն դառնա, մնացածն էլ իրենց երեխային չի տեսնի: Մի օր կհանդիպեն… Երկնային կյանքում:
Ու այս ամենին զուգահեռ Արմենի և իր կնոջ մեկ այլ «օպերացիայի» արդյունքում` իրենց երեխան ապրում է նրանց հաշվին ու նրանց շնորհիվ ում սպանեց հենց էդ նույն Արմենը:
Հ.Գ. Կապիտուլյացիայից հետո անցել է 2 տարի, իսկ պատասխանատուները դեռ ողջ են… Մի ողջ ժողովուրդ կործանում է սեփական ապագան. «քնած» են: Պինդ փակել են իրենց աչքերը, իսկ ում աչքերը բաց են` պայքարում են, բայց ապարդյուն, որովհետև քիչ են: Քիչ չի քիչ են, մի բան էլ այլ «բացված» աչքերի դեմ էլ են պայքարում, իսկ արմենները շարունակում են մեկ այլ դավաճանական օպերացիա` Հայաստանի ոչնչացում ու կապ չունի արդեն քո աչքերը փակ են, թե՞ բաց…»