Hardcore FC մարտական լիգայի հիմնադիր Անատոլի Սուլյանովը պատմել է, որ որոշ համաշխարհային աստղեր գրում են դաղստանցի բլոգեր Հասբուլա Մագոմեդովին, որը համացանցում հայտնի է որպես Հասբիկ: Այն, որ արտասահմանցի հայտնիները ցանկանում են նամակագրական կապ հաստատել Հասբիկի հետ, հայտնի է դարձել YouTube-ում հասանելի Rating Brothers-ի փոդքասթի նրա պատմությունից։
Սուլյանովիխոսքով՝ բլոգերին գրել են ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև դերասաններ Դուեյն Ջոնսոնը և Մարկ Ուոլբերգը։
Փոդքասթի հաղորդավար Ալֆրեդո Աուդիտորեն հաստատել է այս տեղեկությունը և հավելել, որ Հասբիկն անտարբեր է իր անձի նկատմամբ արևմտյան աստղերի ուշադրության հանդեպ։ «Զավեշտալին այն է, որ նա պարզապես թքած ունի դրա վրա», – ասել է նա:
Անցյալ տարվա դեկտեմբերին ռուս խառը մենամարտերի (MMA) մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովն ասել էր, որ Հասբիկը շատ հայտնի է արտասահմանում։ Նա նշել է, որ UFC-ի ղեկավարը խնդրել է բլոգերին բերել պրոմո մրցաշարերի։
Հասբիկը հանրաճանաչություն է ձեռք բերել սոցցանցերում՝ գովազդելով իր մենամարտը ընկերակից բլոգեր Աբդուրոզիկի հետ: Կռիվն այդպես էլ տեղի չունեցավ։ Կռվի կազմակերպումը ստանձնած Ասխաբ Թամաևի խոսքով՝ Հասբուլան չափից ավելի գումար է պահանջել։