«Մեջներդ մի պահեք, որ հասկանանք, ինչ մակարդակի հարձակման տակ ենք»․ Սամվել Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Մեջներդ մի պահեք, որ հասկանանք, ինչ մակարդակի հարձակման տակ ենք»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկացնեմ, որ նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ ստացել են Apple֊ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Մենք Cyberhub.am-ում Artur Papyan-հետ տեղյակ ենք մոտ տաս մարդու մասին։ Որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է Pegasus լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, նենց որ կարող ա նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը։

Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։ Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն, ասածս էն ա, որ չգիտենք, Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Պեգասուսը միայն պետական կառույցներին է վաճառվում։

Եթե նման նամակ եք ստացել, դիմեք ինձ, կամ Artur Papyan-ին, կամ մեր Cyberhub.am֊ի էջին։ Կամ եթե մեզ չեք վստահում, Ruben Muradyan դիմեք։ Մեջներդ մի պահեք, որ հասկանանք, ինչ մակարդակի հարձակման տակ ենք։

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր