Վարդան Վոսկանյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստանը շատ նման է այս լուսանկարի խորապատկերին. դրախտային վայրում հրաշակերտ քաղաքակրթական գոհար, որը սակայն կարիք ունի նորոգության։
Այո՛, նորոգության, սակայն նաև սրբազան մեր այս տարածքի յուրաքանչյուր քար և ամեն թիզ հող անփոխարինելի է հենց նույն այդ նորոգությունը հաջողությամբ իրականացնելու համար։
Ուստի Հայաստանի ո՛չ մի քար, ո՛չ մի թիզ հող չի կարող զիջվել բարբարոսներին։