Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչո՞ւ էր Նիկոլի «Храч»- ը սիրով խաղում թուրքի դերեր (լուսանկար)
Նիկոլ Արցախատուի չկայացած դերասան և ինչպես երևում է, չկայացած քաղաքական գործիչ աներորդի «Храч»-ն իր հակաարցախյան այս զառանցանքները բարձրաձայնելու համար դարձել է ազերիական մամուլի «աստղ» և արժանացել թուրքերի գովեստին…
Ազերիները «Храч»- ի և քայլիստ դավաճանների հակահայկական թեզերը դեռ կօգտագործեն միջազգային տարբեր հարթակներում հայերի և Հայաստանի դեմ…
Հիմա ինձ համար արդեն պարզ է, թե սա որպես դերասան ինչու’ էր մեծ հաճուքով թուրք ասկյարի դեր տանում (սա չի վերաբերում այլ դերասանների, որոնք թուրքի դերեր են տարել). ինքը ատում է հայերին (ավելի շատ` արցախահայությանը) և միշտ հայերին համարել է ագրեսոր…
Համոզված եմ` սա ու սրա նմանները դիտավորյալ են այս հակաարցախյան թեզերն առաջ տանում…
Ի գիտություն «Храч»- ի ասեմ, որ որքան էլ նա ու իր նմանները քծնեն թուրքերին, միևնույն է, թուրքի համար Երևանն էլ է ադրբեջանական քաղաք, իսկ նրա հարազատ «Ղռեր» թաղամասը` դրա սիրտը…
Հ.Գ. Քայլիստ պատուհասներն իրենց հակաարցախյան զառանցանքներին կշիռ տալու համար հղում են անում միայն իրենց համար ճանաչելի ինչ֊որ միջազգային հանության վրա ու դրա գոյություն չունեցող պահանջներին…»: