«Գործ ունենք երկրի ղեկավարի ու իր քաղաքական թիմի հանցավոր անգործության հետ». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Գործ ունենք երկրի ղեկավարի ու իր քաղաքական թիմի հանցավոր անգործության հետ». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր ՆՓ-ն կառավարության նիստին ասաց, որ համապատասխան տեսչական մարմնի պետին և իր գրասենյակի մաս կազմող տեսչական մարմինների աշխատանքները համակարգող ստորաբաժանման ղեկավարին աշխատանքից ազատել է Սուրմալուի դեպքով: Ըստ իր խոսքի, ազատել է քանի որ երկու տարի առաջ հանձնարարական է տվել ու չեն կատարել. Ու ասում է, որ հանձնարարական եմ տալիս, հոմ չեմ շաբաթը մեկ զանգելու ասեմ, հիշու՞մ եք…:

Ուրեմն ինչ է ստացվում, ըստ իր ասածի, իր երկու տարի առաջ տված հանձնարարականի չկատարման մասին իմանում է միայն Սուրմալուի աղետից հետո: Ըստ իր խոսքի, ասել է Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո ասել է, որ ստուգեն, թե մեզ մոտ ինչ նմանատիպ ռիսկային օբյեկտներ կան ու չեն արել:

Նախ ասեմ, որ եթե նույնիսկ վարչապետի հանձնարարականը բանավոր հնչում է կառավարության նիստում կամ մեկ այլ հավաքին, ապա իր աշխատակազմի ղեկավարը պարտավոր է դրանք արձանագրել և հետևել դրանց կատարման ընթացքին ու պարբերաբար զեկուցել վարչապետին: Այսինքն անձամբ ինքը չէ, որ հետևում է տված հանձնարարականների կատարմանը, կան պաշտոնյաներ, որ պարտավոր են դա անել և իրեն զեկուցել: Հետևաբար, եթե չեն արել, ապա թերացել են ոչ միայն չկատարողները այլ նաև նրանք, որ պարտավոր էին վերահսկել:

Եվ քանի որ գործ ունենք շատ լուրջ դեպքի հետ, որի հետևանքով մարդիկ են մահացել, ապա կնշանակի գործ ունենք հանցավոր անգործության (ըստ ՆՓ խոսքերի) պատճառով մարդկանց մահվան հանգեցրած երևույթի հետ: Կնշանակի, պետք էր ոչ միայն գործից ազատել, այլ նաև քրեական գործ հարուցել, և պարզել արդյոք կա՞ հանցավոր անգործություն նշվածում, թե՝ ոչ:

Իսկ համաձայն այս տեսանյութում հնչեցրած խոսքերի, գործ ունենք երկրի ղեկավարի ու իր քաղաքական թիմի հանցավոր անգործության հետ (տվյալ դեպքում առաջին հերթին իր և իր աշխատակազմի ղեկավարի), իսկ ազատված պաշտոնյաները ուղղակի քավության նոխազ են:

Մասնավորապես, համաձայնվել է կոմպրոմիսների տարբեր տնտեսավարողների նկատմամբ (տեսանյութի սկզբի մասը, օգոստոս ամսին), արդյունքում տեսչականը իր պարտականությունները չի կատարել ու ունեցել ենք այդքան մարդկային զոհերը: Իսկ հիմա ասում է՝ հանձնարարել եմ, չեն արել (տեսանյութի հաջորդ մասը, նոյեմբեր ամիս)»:



Նման նյութեր