Հայաստանում կապույտ գույնով լուսավորվել են խորհրդանշական կառույցներ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում կապույտ գույնով լուսավորվել են խորհրդանշական կառույցներ

Նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առիթով Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ նոր տեսլականով:

«Այս տարի լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, այս ամենը խորհրդանշելու, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին առողջ ու երջանիկ մեծանալու համար՝ ուրախություն և զվարճալի ժամանց, պաշտպանություն ու խաղաղություն, կրթություն ու մշակույթ, ինչպես նաև առողջություն ու սնուցում ընտանեկան միջավայրում»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: