Google-ի փորձագետները հայտնել են սմարթֆոնների հինգ թերության մասին
Advertisement 1000 x 90

Google-ի փորձագետները հայտնել են սմարթֆոնների հինգ թերության մասին

Google-ի Project Zero-ի կիբերանվտանգության մասնագետները հայտնել են սմարթֆոնների հանրահայտ մոդելների հինգ թերության մասին, որոնք հայտնաբերվել են ամռանը: Համապատասխան գրառումը տեղադրվել է նախագծի պաշտոնական բլոգում։

Հայտնի է, որ խոցելի կետերից մեկը կարող է վնասել հիշողությունը, ինչը կհանգեցնի սմարթֆոնի ամբողջական խափանման։ Երկրորդը կարող է բացել մուտք դեպի սարքի հիշողության հասցեներ, իսկ մյուս երեքը թույլ են տալիս փոփոխություններ կատարել վիրտուալ հիշողության ֆիզիկական էջերում: Սա նշանակում է, որ պոտենցիալ հաքերը կարող է լիովին վերահսկել ցանկացած Android սարք:

Ըստ Project Zero-ի փորձագետների՝ ARM-ի անվտանգության թարմացումը թողարկվել է այս ամառ, սակայն այնպիսի մատակարարներ, ինչպիսիք են Samsung-ը, Oppo-ն և Xiaomi-ն, դեռ չեն ներառել այն իրենց որոնվածքում, ինչը օգտատերերին անպաշտպան է թողնում հաքերային հնարավոր հարձակումներից: Այս սմարթֆոնների սեփականատերերի համար իրենց գաղտնիությունը պահպանելու այլ տարբերակ դեռ չկա։