Apple-ի սմարթֆոնների նոր շարքի թողարկումից ընդամենը մի քանի ամիս է անցել, սակայն հաջորդ սերնդի սարքերի մասին տվյալներ արդեն հայտնվել են համացանցում։
Նոր արտահոսքերը ցույց են տալիս, որ ընկերությունը պատրաստվում է մեծացնել գալիք սերիայի Pro-մոդելների գրավչությունը՝ շնորհիվ այս գաջեթների հատուկ հատկանիշների։ Խոսքը iPhone-ին հատուկ առնվազն հինգ տարբերակի մասին է, գրում է Gizmochina-ն։
Նոր չիպ. Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ն և այլ հին մոդելները կունենան հզոր A17 Bionic չիպը, որը կառուցված է TSMC-ի 3 նմ պրոցեսորի միջոցով: Միաժամանակ iPhone 15 և iPhone 15 Plus մոդելները կստանան ավելի քիչ հզոր A16 Bionic:
Փոխված միակցիչը: Lightning պորտի փոխարեն կհայտնվի USB-C, որը կօգնի բարելավել տվյալների փոխանցման արագությունը, ինչպես նաև նոր iPhone-ների լիցքավորման արագությունը։
Հիշողության ավելացում: Հիշողության ծավալը նույնպես պետք է աճի. այժմ օգտատերերին առաջարկվում է 6 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ սա առավելագույնն է iPhone-ի համար, իսկ հաջորդ տարի ծավալը կավելանա մինչև 8 ԳԲ:
Այլ դիզայն: Ըստ լուրերի՝ ֆիզիկական ծավալի և միացման կոճակները կփոխարինվեն կոշտ վիճակում, ինչպես օրինակ՝ Home կոճակը, որը եղել է հին iPhone 7-ում: Որպեսզի օգտատերը զգա հապտիկ արձագանք, սմարթֆոնը կհամալրվի լրացուցիչ Taptic Engine-ով:
Բարելավված տեսախցիկ: Լավագույն Pro տարբերակը կստանա հեռաֆոտո ոսպնյակ՝ պերիսկոպով, որը կարող է ապահովել 10x օպտիկական խոշորացում։
Առաջիկա սերիան կներկայացվի 2023 թվականի աշնանը։ Այս պահին Apple-ի ապագա սմարթֆոնների մասին այլ տեղեկություններ կլինեն՝ ներառյալ դրանց գնի վերաբերյալ տվյալները:
Սիրարփի Աղաբաբյան