Հաշվեցի տարիներս ու հանկարծ հասկացա, որ ինձ ավելի քիչ ժամանակ է մնացել ապրելու, քան ապրել եմ
Advertisement 1000 x 90

Հաշվեցի տարիներս ու հանկարծ հասկացա, որ ինձ ավելի քիչ ժամանակ է մնացել ապրելու, քան ապրել եմ

Հաշվեցի տարիներս ու հանկարծ հասկացա, որ ինձ ավելի քիչ ժամանակ է մնացել ապրելու, քան ապրել եմ։

Ես նման եմ կոնֆետներով տուփ շահած երեխայի. առաջին կոնֆետը երեխան հաճույքով է ուտում, բայց երբ հասկանում է, որ տուփի մեջ մի քանի կոնֆետ է մնացել, սկսում է դրանք ախորժակով ուտել, ըմբոշխնելով ու վայելելով կոնֆետների համը:

Ես ժամանակ չունեմ օրենքների, ինչ որ ընթացակարգերի, ներքին կանոնների ու կանոնադրությունների վերաբերյալ անվերջ կոնֆերանսների համար, քանզի գիտեմ, որ դրանց միջոցով ոչինչ չի փոխվի։

Ես ժամանակ չունեմ համակերպվելու անհեթեթ մարդկանց հետ, ովքեր իրենց տարիքին հարիր չեն գործում։

Ես միջակության դեմ պայքարելու ժամանակ չունեմ. ես չեմ ուզում լինել այնպիսի տեղերում, որտեղ ցուցադրում են իրենց չնչին էգոները:

Տանել չեմ կարողանում մանիպուլյատորներին ու պատեհապաշտներին: Ինձ անհանգստացնում են նախանձ մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել ավելի ընդունակներին՝ տիրանալու նրանց դիրքերին, տաղանդներին ու ձեռքբերումներին։

Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել, հոգիս շտապում է։ Փաթեթում շատ քիչ կոնֆետներ են մնացել։

Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդկային են։ Մարդկանց հետ, ովքեր կարող են ծիծաղել իրենց սխալների վրա, ովքեր հասել են հաջողության։ Այն մարդկանց հետ, ովքեր հասկանում են իրենց կոչումը և չեն թաքնվում իրենց պարտականություններից։ Նրանց հետ, ովքեր պաշտպանում են մարդկային արժանապատվությունը և ցանկանում են լինել միայն ճշմարտության և արդարության կողքին:

Ես ուզում եմ ինձ շրջապատել մարդկանցով, ովքեր գիտեն, թե ինչպես դիպչել ուրիշների սրտերին: Այն մարդկանցով, ովքեր կյանքի ծանր հարվածների շնորհիվ սովորել են աճել, բարձրանալ, բայց և պահպանել իրենց հոգու քնքշությունը:

Այո, ես շտապում եմ. ես շտապում եմ ապրել:

Աշխատում եմ չվատնել ինձ համար մնացած կոնֆետներից ոչ մեկը։ Համոզված եմ, որ դրանք իմ կերած կոնֆետներից ավելի համեղ կլինեն։

Իմ նպատակն է հասնել ավարտին ինքս ինձ հետ ներդաշնակ, իմ սիրելիների և խղճի հետ:

Այդպես է. կարծում ես, որ երկու կյանք ունես, և հանկարծ հասկանում ես, որ ունեիր և ունես միայն մեկը:

Ռիկարդո Գոնդիմ Ռոդրիգես, Ricardo Gondim Rodrigues (1954)

բրազիլացի թեոլոգ, գրող, քարոզիչ

Կորյուն Շեկոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր