Ծանոթացեք Թորային՝ 65-ամյա նորվեգացի կնոջը՝ բարի հայացքով։
Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները ներկայացրել են Թորա անունով մի կնոջ։ Սա տարեց կնոջ 3D մոդելն է, ով իրականում ապրել է շատ տարիներ առաջ:
Կմախքի մնացորդները պատկանում են Տրոնհեյմի (քաղաք Նորվեգիայի կենտրոնական մասում) բնակչին։ Նա այնտեղ ապրել է 1200-ականների վերջին (800 տարի առաջ): Բրածոների հիման վրա հնարավոր եղավ մոդելավորել կնոջ լիարժեք կերպար՝ բարի տատիկ՝ ժպիտը դեմքին և ձեռնափայտը ձեռքին:
Գիտնականներն ասում են, որ Թորան (այս անունը տվել են ժամանակակիցները) ապրել է մոտ 65 տարի, ինչը բավականին շատ է այդ դարաշրջանի համար։ Ծերության ժամանակ մեջքը ոլորվել է, ատամները թափվել են։ Սա պարզվել է հայտնաբերված կմախքի միջոցով (ողնաշարը թերություններ ուներ):
Այս անձի մասին գրավոր հիշատակում չկա։ Հայտնի է միայն, որ նրա քաղաքն այդ ժամանակ բուռն զարգանում էր, և բնակիչները հիմնականում զբաղվում էին արհեստներով և առևտրով։
Սիրարփի Աղաբաբյան