Ստեփանակերտում տեղադրվել են նոր լուսացուցային օբյեկտներ
Advertisement 1000 x 90

Ստեփանակերտում տեղադրվել են նոր լուսացուցային օբյեկտներ

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բանուկ խաչմերուկներում հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու, ինչպես նաև երթևեկությունն առավել արդյունավետ կարգավորելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո որոշել են  Անդրանիկ-Մարտունի և Մարտունի-Շահեն Դանիելյան փողոցների խաչմերուկներում տեղադրել  լուսացուցային օբյեկտներ։

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ նշված խաչմերուկներում արդեն մի քանի օր է տեղադրվել և շահագործման են հանձնվել  ժանակակից հագեցվածությամբ լուսացույցները:

«Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը կո՜չ է անում խստագույնս հետևել լուսացույցի ազդանշանին և անշեղորեն պահպանել երթևեկության կանոնները։

Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակում առաջիկայում նախատեսվում է նոր լուսացույցներ՝ այդ թվում հետիոտնի, տեղադրել մայրաքաղաքի մի շարք փողոցների խաչմերուկներում:

Լինել հետիոտն կամ վարորդ՝ պատասխանատվության չափը նույնն է: Մեր հետևողականությամբ նվազագույնի հասցնենք  ճանապարհատրանսպորտային պատահարների ու վերջին շրջանում հաճախակի դարձած վրաերթի դեպքերը»,- նշում են ոստիկանությունից։