Վահե Թորոսյանը գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպանի ամբողջ ֆեսբուքյան էջը հեղեղված գենդերային բռնության հարցերով։
Տպավորություն ստացա, որ ՄԻՊ ինստիտուտը կանանց բռնության և գենդերային ինքնության հարցերով զբաղվող սորոսահպատակ ՀԿ֊ի ֆիլյալ է։ Ավելին պետք էլ չէ ակնկալել։
Գերզգայուն կոմիքսներով և պաստառներով հարձակվել են ընտանիքի վրա՝ ոչնչացնելով միակ կանգուն և աներեր մնացած սյուներից մեկը։
Պատերազմի արհավիրքով անցած երկրում, որտեղ դեռ պատերազմը չի ավարտվել փաստորեն չկա ավելի հրատապ խնդիր, քան բռնությունը և գենդերային ինքնությունը։ Մի ողջ սերունդ ոչնչացնելուց և բազում ճակատագրեր խեղելուց հետո նրբորեն անցել են իրենց մեկնարկային կետին՝ ընտանիքի կազմաքանդմանը։ Սրան դեռ կհաջորդի նաև եկեղեցու դեմ ոտնձգությունները, կրթության ոլորտի ձևախեղումները։ Հերթով…
Սա տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ուղղված քարոզարշավի կարևոր բաղադրիչներրց է, որին ամբողջությամբ լծված է ՄԻՊ ինստիտուտը»։