ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ի վերջո ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ․․․ լոկ բառեր
Advertisement 1000 x 90

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ի վերջո ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ․․․ լոկ բառեր

Այսօր տեղի է ունեցել մի շատ հետաքրքիր բան: Ռուսաստանում թմրանյութերի մաքսանենգության հոդվածով 9 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի ամերիկուհի՝ բասկետբոլիստ Բրիթնի Գրայները փոխանակվել է Ամերիկայում զենքի վաճառքի և մաքսանենգության հոդվածով 15 տարվա դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտի դիմաց:

Վիկտոր Բուտի ձերբակալությունը Ամերիկայի մեդիաները և հատուկ ծառայությունները համարում էին զենքի մաքսանենգ վաճառքի տասնամյակների պատմություն ունեցող կարտելներից ամենագլխավորի գլխատում: Վիկտոր Բուտը ներկայացվում էր Բեն Լադենին ու Էլ Չապոյին «հավասար տղա» և հատկապես քանի որ ռուս էր՝ մեծագույն ավար արդարադատության ոլորտում: Չար լեզուները պնդում են, որ հանրահայտ հոլիվուդյան «Оружейный барон» ֆիլմի գխլավոր հերոսի նախատիպը հենց Բուտն է: Ամերիկան պնդել է, որ Բուտի դիմաց Ռուսաստանը ազատի ամերիկացի ևս մեկ դատապարտված քաղաքացու, որը դատապարտվել է շպիոնաժի համար, բայց փոխանակում ստացել է միայն ի դեմս բասկետբոլիստուհու: Մեկը՝ մեկի դիմաց:

Իսկ հիմա պատկերացրեք, որ պատերազմի ավարտից ընդամենը մի ամիս անց Ադրբեջանին հանձնվում են 2 ազեր մարդասպան հանցագործներ, որոնք 2014-ին մորթել էին հայ պատանու, սպանել զինվորականի, վիրավորել մի կնոջ, արդյունքում դատապարտվել՝ մեկը ցմահ, իսկ մյուսը 22 տարվա ազատազրկման: Նրանք հանձնվել են ուղղակի: Պռոստը տակ: Դե որովհետև ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ի վերջո ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ այնպիսի բաներ են, որոնք ժամանակակից Հայաստանում գոյություն ունեն միայն այս ստատուսում, որպես լոկ բառեր:

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր