Սփոյլեր. մարդիկ գումար խնայելու նոր միջոց կունենան։
Մարդիկ արդեն սովորել են, թե ինչպես կարելի է էլեկտրաէներգիա ստանալ ջրից, արևից և քամուց։ Աոմորի (Ճապոնիա) քաղաքի գիտնականները կարծում են, որ մարդիկ բաց են թողնում ևս մեկ աղբյուր, որն առատ է։ Խոսքը ձյան մասին է։
2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի մարտը Ճապոնիան կփորձարկի աշխարհում առաջին ձյան էլեկտրակայանը, ըստ Nikkei Asia-ի: Այն պատրաստվել է Forte-ի կողմից՝ Տոկիոյի Էլեկտրական հաղորդակցության համալսարանի հետ համագործակցությամբ:
Հատուկ տուրբինները տաքացվում են արևի լույսով: Դրանք տեղակայված են լողավազաններում, որոնք պետք է մշտապես ծածկվեն ձյունով։ Ջերմաստիճանի տարբերության և հովացման պատճառով տուրբինները կստանան կոնվեկցիոն հոսանք։ Այս հոսանքը պտտում է տուրբինը: Պտտումն առաջացնում է էլեկտրականություն:
Ինժեներները համարում էին, որ նման կայանի արդյունավետությունը հավասար է արևային մարտկոցների աշխատանքին։
Նշվում է, որ որքան մեծ է ջերմաստիճանի տարբերությունը, այնքան՝ էլեկտրաէներգիան։ Հաջող փորձարկումներից հետո նման կայան կտեղադրվի տաք աղբյուրներում, որտեղ ձյուն է տեղում։
Սիրարփի Աղաբաբյան