Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ճանապարհ, գազատար, էլեկտրականություն, հեռախոսագիծ, համացանց. Բերձորն ու Աղավնոն թղթով Ադրբեջանին նվիրելուց հետո Ադրբեջանը երբ ուզի, որքան ուզի, ինչպես ուզի, կարող է փակել մեր կապը Արցախի հետ: Որովհետև վերոնշյալ բոլոր կոմունիկացիաները անցնում են այն տեղերով, որոնք լիարժեք վերահսկում են թուրքերը:
Այս նույն գործողությունները Ադրբեջանն ու Թուրքիան կարող են թույլ տալ իրականացնել արդեն նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի արևելյան շրջաններում: Ու արդեն մի քանի մանր փորձ արել են: Արցախի հարցը լուծելուց հետո ավելի մեծ թափով կզբաղվեն արդեն ՀՀ մարզերով:
Պետք է վերականգնել Արցախի անվտանգությունը, նորովի բանակցել մեր շահակից պետությունների հետ ու գերգրագետ աշխատանքով չեզոքցնել թյուրքական սպառնալիքը: Իսկ դրա համար պետք է ձևավորել նոր` ազգային իշխանություն»: