«Մի անգամ…». Սպարտակ Սեյրանյանի գրառումը
Advertisement 1000 x 90

«Մի անգամ…». Սպարտակ Սեյրանյանի գրառումը

«Մի անգամ, երբ Բուդդան իր սիրելի աշակերտ Անանդայի հետ դուրս էր եկել առավոտյան զբոսանքի, նրան մի մարդ մոտեցավ և հարցրեց.

– Աստված կա՞:

Բուդդան նայեց նրա աչքերի մեջ և ասաց.

– Ոչ, Աստված չկա, երբեք չի եղել և չի էլ լինի: Հանիր դա մտքիցդ:

Նույն օրը կեսօրին, Բուդդայի մոտ եկավ մեկ ուրիշը և նորից հարցրեց.

– Աստված կա՞:

Բուդդան ասաց.

– Աստված կա, միշտ եղել է և կլինի: Փնտրիր նրան և կգտնես:

Երեկոյան նրա մոտ ևս մի մարդ եկավ և հարցրեց.

– Աստված կա՞:

Բուդդան լուռ էր: Ձեռքի շարժումով նա հրավիրեց զրուցակցին նստել իր կողքին և փակեց աչքերը: Նրանք երկար ու լուռ նստեցին միասին: Մթնեց, արևը մայր մտավ…..Այդժամ հյուրը վեր կացավ, դիպավ Բուդդայի ոտքերին և ասաց.

– Շնորհակալ եմ Քեզ պատասխանի համար,- և հեռացավ:

Երբ Բուդդան և Անանդան մենակ մնացին, Անանդան ասաց.

– Ինչու՞ միևնույն հարցին տվեցիր երեք տարբեր պատասխաններ:

Բուդդան ասաց.

– Առաջին մարդը չէր հավատում Աստծուն: Նա եկել էր ոչ թե պատասխանի համար, այլ ցանկանում էր, որ ես հաստատեմ նրա անհավատությունը: Երկրորդ մարդը հավատում էր Աստծուն։ Նա եկել էր ոչ թե պատասխանի, այլ իր հավատի հաստատման համար։ Երրորդն իրական որոնող էր: Նա ցանկանում էր զգալ, ապրել: Նա ուզում էր, որ ես նրա համար մի անսովոր բան բացահայտեմ, դրա համար էլ ես չպատասխանեցի նրան, այլ առաջարկեցի նստել ինձ հետ: Եվ ինչ-որ անսովորը կատարվեց…»։

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր