
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծել, որովհետև իրականում նրա առաջ քաշած պայմանները վերջնագիր են։
Միջազգային ճնշումները հաշվի առնելով չեմ կարծում, որ Ադրբեջանը ճանապարհը երկար փակ պահելու ռեսուրս ունի, սակայն ստեղծում է նոր մեխանիզմներ այլ ձևով իր նախապայմանները պնդելու համար։
Որքան էլ իրավիճակը բարդ է, այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է»։