Պատմաբան Մհեր Հարությունյանն անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի հայտարարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ոմն պատմաբան (կարդալ պատմության կեղծարար) Ժիրայր Լիպարիտյան կամ կերել է տեղահանվածների միֆի մասին ադրբեջանցիների կուտը կամ էլ միջնորդավորված ֆինանսավորվում է թուրքական հատուկ ծառայություններից հակահայկական քարոզչական կեղծիքները տարածելու համար։
Ինչքան անտեղյակ պետք է լինել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հանգամանքներից, որպեսզի խոսել հայերի կողմից ադրբեջանցիների իբր տեղահանության մասին, երբ պարիտետի նմանակում ստանալու նպատակով հենց ադրբեջանական իշխանություններն ու ֆաշիստական ռասիզմով առաջնորդվող ահաբեկչական խմբակների կազմակերպած կամ բեմականացված տարահանման վերաբերյալ հանրահայտ փաստերի ամբողջական փաթեթներ են դրված (այդ թվում տողերիս հեղինակի նախաձեռնությամբ) գիտական շրջանառության մեջ»։