«Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի»
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի։

Հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։

Հիշեցնեմ, որ այսօր լրանում է Լաչինի միջանցքի փակման մասին Հայաստանի հայցով միջանկայլ միջոց կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի ներկայացվելիք պատասխանի ժամկետը, ու կարճամիտ « контр атака»-ն շարունակում է մնալ Ադրբեջանի իրվաբանների միակ աննպատակ խաղաթուղթը:

 



Նման նյութեր