Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից․
«Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանին կանչել է նախագահական նստավայր ու գովք է անում:
Մասնավորապես, ասում է, որ որպես տնտեսագետ գնահատական է տալիս, որ Կառավարությունը տնտեսական մեծ հաջողություններ ունի, որ շատ երկրներ չունեն դժվարին այս տարիներին: Եվ ըստ նրա, դա Կառավարության (կարդալ Նիկոլի) վերջին չորս տարիների աշխատանքի արդյունքն է:
Պարոն Խաչատուրյան, ես այսօր իմացա (ես գիտեմ, որ այս գրածը Ձեզ փոխանցելու են), որ շատ վատ տնտեսագետ եք՝ հաշվի առնելով տված գնահատականը Կառավարության «աշխատանքին»:
Գիտեի, որ որպես քաղաքական գործիչ շատ թույլ եք, բայց մտածում էի, որ մի քիչ տնտեսագիտություն գիտեք: Պարզվում է դրանից էլ եք վատ»: