«Սիրելի հայրենակիցնե՜ր, վերջապես ուշքի եկեք, բացեք ձեր աչքերն ու ականջները և ուղիղ նայեք իրականությանը..․»․ Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

«Սիրելի հայրենակիցնե՜ր, վերջապես ուշքի եկեք, բացեք ձեր աչքերն ու ականջները և ուղիղ նայեք իրականությանը..․»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սիրելի հայրենակիցնե՜ր, վերջապես ուշքի եկեք, բացեք ձեր աչքերն ու ականջները և ուղիղ նայեք իրականությանը… Նայեք ու հիշեք ձեզ այնպիսին, ինչպիսին ավելի քան չորս տարի առաջ էիք՝ հաղթող, պարտադրող և հպարտ… Այդպիսինն էիք, քանի որ ոչ թե թշնամին էր թույլ, այլ ՄԵՆՔ էինք ուժեղ մեր ժողովրդով ու բանակով և, որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուր ոք գիտեր իր տեղն ու անելիքը… Դժբախտաբար, այսօր ամեն ինչ իրար ենք խառնել և արդյունքում հասել այն տագնապալի կետին, երբ ԱԶԳԻ մի հատվածը թշնամական խուլ շրջափակման մեջ փրկության ելք է որոնում, իսկ մյուս հատվածը, մնալով այդ ցավին անհաղորդ, անթաքույց հրճվանքով իր առօրյան է ըմբոշխնում… Հասկացե՜ք, սա, իրոք, անընդունելի և անտանելի է… Անտանելի է ապրել մի իրականության մեջ, երբ արտաքին թշնամին՝ ներքին տականքի լուռ համաձայնությամբ՝ ավերում է այն ամենը, որը տարիներով ստեղծվել է Հայրենիքի զգացողություն ունեցող նվիրյալների համառության ու արյան գնով…

Հասկացե՜ք, այս վիճակի մեղավորը մեկն է, և այդ մեկը ոչ թե դրսում է, այլ մեր ներսում…»



Նման նյութեր