Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի․ Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի․ Արտակ Զաքարյան

Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը:

Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:

Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր