Գրիգոր Զոհրապը մեր խաբվածության հավաքական մարմնացումն է․ Վահե Թորոսյան
Advertisement 1000 x 90

Գրիգոր Զոհրապը մեր խաբվածության հավաքական մարմնացումն է․ Վահե Թորոսյան

Գրիգոր Զոհրապը մեր խաբվածության հավաքական մարմնացումն է․

1908թ. Գ․ Զոհրապը գրում էր Փարիզում գտնվող Ա․Չոպանյանին.

«Վերջապես մեր ժողովրդի համար արև ծագեց, մեր երկու եղբայրները իրար հետ պետք է գոյատևեն մեկ հողի վրա»: Չոպանյանը պատասխանում է. «Այսինչ միամտություն, այսինչ պատմական հիշողության կորուստ, հակառակը, ես տեսնում եմ սև ամպեր»:

Զոհրապը և նրա պես երևելի ուսյալ հայեր խաբվեցին, մոլորվեցին և ապակողմնորոշեցին նաև անիրազեկ և դավին անտեղյակ հայ ժողովրդին։ Այնինչ նախ նրանք պետք է սթափ և իրատես գտնվեին։

Զոհրապի սինդրոմը մեր պատմական հիշողության կորստի և վարդագույն երազախաբության սինդրոմն է։ Դա նաև այդ խաբվածության հետևանքով գաղթական դառնալու սինդրոմն է։

Եղբայրության թեզը այսօր էլ և վաղն էլ կշահարկվի, անուններն են միայն փոխվելու՝ դա կլինի ֆուտբոլային դիվանագիտություն, խաղաղության դարաշրջան, եղբայրության փառատոն, թե հայ֊թուրքական միացյալ դաշինք։

Վերջում գայլերի և այծերի դաշինքը կտևի ընդամենը 100 օր՝ Այգեկցու առակի օրինակով, այծերը կթռչկոտեն ազատ մարգագետիններում, խանդավառ կարածեն թարմ կանաչ խոտը՝ իսկ գայլերը կհամբերեն մինչև…

Զոհրապի սինդրոմից նախ պետք է ազատագրվենք։ Զոհրապականությունը և կոշտ անհեռատեսությունը մերժենք և դարձնենք ազգային դոկտրին

Վահե Թորոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր