Երկու օր է Սյունիքի մարզում ենք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Իմ գործընկերների` Սեյրան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Արթուր Սարգսյանի, Ագնեսա Խամոյանի, Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի և Մհեր Սահակյանի հետ այցելել ենք Սիսիանի և Ներքին Հանդի մարտական դիրքեր:
Հայրենիքը սկսվում է առաջնագծից և յուրաքանչյուրիս պարտքն է լինել զինվորի կողքին»,-գրել է նա: