Բայց, այնուամենայնիվ, ես հավատում եմ ժողովրդական ոգուն, վաղ թե ուշ այն արթնանալու է խորը քնից ու ազատագրվելու է մարգինալության ճիրաններից
Advertisement 1000 x 90

Բայց, այնուամենայնիվ, ես հավատում եմ ժողովրդական ոգուն, վաղ թե ուշ այն արթնանալու է խորը քնից ու ազատագրվելու է մարգինալության ճիրաններից

Արդեն իսկ ամեն ինչ արվել է, որ մենք անբարոյական ու պիղծ զանգված դառնանք, ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները, որ լինենք ցինիկ, էգոիստ, մերժենք արժեքներն ու տոգորվենք լպրծուն ինդիվիդուալիզմով։ Որ պատասխանատվությունից խուսափենք, մեղավոր չլինենք, բթանանք ու ցավ չզգանք, նույնիսկ հաճույք ստանանք ու չապրումակցենք տառապանքի մեջ գտնվողներին։ Դաշտը ողողել են խելագարներով և ծաղրածուներով, դավադրություններով և առասպելներով։ Ցածրն ու ստորը, լյումպենն ու խեղկատակը, տգետն ու կիսագրագետը տիրապետող դիրքեր են զբաղեցրել։

Բայց, այնուամենայնիվ, ես հավատում եմ ժողովրդական ոգուն, վաղ թե ուշ այն արթնանալու է խորը քնից ու ազատագրվելու է մարգինալության ճիրաններից։ Վստահ եմ, որ մեզ վճռական ու համառ պայքար է սպասվում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

Հայկական գործոնը այս տարածաշրջանում արմատախիլ չի արվել թյուրքական և թուրքմենական տիրապետությունից, շահ Աբբասի բռնագաղթից ու Ցեղասպանությունից հետո։ Հայաստանի ողնաշարը չի կոտրվել նույնիսկ Հայ-թուրքական պատերազմում ռազմաքաղաքական խոշորագույն պարտությունից հետո և չի կոտրվելու նաև հիմա։

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր