Ինչի՞ վրա ենք զարմանում, եթե աշխարհի ամենաանվստահելի մարդկանց վստահել ենք մեր բոլորի ճակատագիրն ու ապագան․ Լիլիթ Բլեյան
Advertisement 1000 x 90

Ինչի՞ վրա ենք զարմանում, եթե աշխարհի ամենաանվստահելի մարդկանց վստահել ենք մեր բոլորի ճակատագիրն ու ապագան․ Լիլիթ Բլեյան

Ֆեյսբուքյան քննարկումները, պարզվում է, օգուտ չեն տալիս։

Կոչերը, բողոքները, դեսպանատների նամակները` չեն տալիս։

Ֆլեշմոբները, հանրահավաքները, երթերը` չեն տալիս։

«Մենք պիտի միասնական լինենք, համախմբված, մի մարդու պես» և այլ գեղեցիկ ձևակերպումները, պարզվում է, նույնպես։

Ոչ մի հանրային ակցիա, պարզեցինք վերջապես, չի օգնում բացել միջանցքը։

Կուզե՞ք իմանալ պատճառը։

Մեզ հետ` հանրության հետ, որևէ մեկը չի կարող բանակցել։

Որքան էլ դու քեզ սրտացավորեն պատերով զարկես, հարգելի ընտրող, դու արդեն ընտրել ես էն պատվիրակին, որի հետ միջազգային հանրությունը բանակցում է բոլոր հարցերով։

ԲՈԼՈՐ հարցերով, որոնցից կախված է Հայաստանի ու Արցախի բնակչության ճակատագիրը, բանակցում են իշխանության հետ։

Այլ պետությունների ղեկավարները չեն բանակցում մեր մտահոգ հանրության, բողոքի ակցիա անողների և անգամ` ընդդիմության հետ։

Նրանք բանակցում են և որոշումներ են կայացնում փակ սենյակներում, որտեղ մեր հարգելի ընտրողի ուղարկած պատվիրակը մեր ԲՈԼՈՐԻ անունից ինչ-որ ԱՅՈ կամ ինչ-որ ՈՉ է ասում` առանց իր ընտրողին տեղյակ պահելու հնարավոր հետևանքների մասին։

2023 թ. է, միջանցքը դեռ փակ է, ձեր ընտրած ղեկավարը գնում է դիրքեր ու չարագուշակ տեքստեր է ասում, հետո մագլցում է ամանորյա հեռուստաէկրաններին ու ավելի’ չարագուշակ տեքստեր է ասում` պոետիկ երանգներով։

Իսկ մենք, նստած ծառի տակ, նկարում ենք զարմացած ստատուսներ, թե` այայայ, այսքան օր անցավ, իսկ միջանցքը չի բացվեեել։

Իսկ ինչու՞ պիտի բացվեր։ Ձեզնից որևէ մեկը տեղյա՞կ է, թե ձեր ընտրյալը որտեղ, ում հետ և ինչ է բանակցել, պայմանավորվել, ու ընդհանրապես` թե ի’նչ է հիմա իրականում կատարվում։ Ու թե ի’նչ է ձեր ընտրյալը մեզ համար հերթական անգամ պատրաստել։

Ինչի՞ վրա ենք զարմանում, եթե աշխարհի ամենաանվստահելի մարդկանց վստահել ենք մեր բոլորի ճակատագիրն ու ապագան։

Հիմա պա՞րզ է, թե ինչու այս հարցն ունի բացառապես քաղաքական լուծում։

Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր