Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած ռուսների գործողություններից առանձնապես շատ ոգևորված չեմ, բայց այս օրերին 102 բազայի մուտքերը շրջափակելը նույնն է, ինչ ապրիլյան քառօրյայից հետո ՊՊԾ գնդի գրավումը, այսինքն՝ հարված ժողովրդի թիկունքից, հերթական ահաբեկչական ակտ։
16-ին ՊՊԾ գնդի գրավումով ճանապարհ հարթվեց նիկոլիզմին, որի արդյունքում կորցրինք Հայրենիք, հազարավոր կյանքեր։
Իսկ այսօր, եթե թույլ տանք, որ իրագործվի հերթական ակտը բազայի նկատմամբ, ամբողջովին կբացվի ճանապարհը թուրքական զորախմբի…
Հետևաբար, վաղը ոչ մի կերպ պետք չէ թույլ տալ, որպեսզի նիկոլիզմի (թուրքականության) երկրորդ էշելոնը մտնի Գյումրի և շրջափակի բազայի մուտքերը»։