Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և ենթադրվում էր, Ալիևն իր ասուլիսում արել է հետևյալ հայտարարությունները.
- Ասում է՝ «…«Զանգեզուրի» միջանցքը բացվելու է, անկախ նրանից Հայաստանը դա ուզում է թե՞, ոչ»: Այստեղ նրան պետք է ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլ, որ հետը խոսես կամայական` քեզ հարմար եղանակով: Ադրբեջանը դեռ պետք է մտածի Հայաստանի տարածքների, ինչպես նաև Շուշիի ու Հադրութի օկուպացիայի հետևանքների մասին: Նիկոլը, նավթն ու գազը հավերժ չեն:
- Ասում է, որ «…շարունակում են զարգացնել Հայաստանի դեմ տարած «հաղթանակը» նաև քաղաքական հարթակում, որպեսզի այն ամրագրվի միջազգայնորեն ու փոխել հնարավոր չլինի»: Փաստացի վախենում են, որ ստեղծված աշխարհաքաղաքական (Ուկրաինա) և Հայաստանի ներքաղաքական (Նիկոլ) իրադարձությունները կփոխվեն ու իրենք կկորցնեն Հայաստանին լրիվությամբ ծնկի բերելու իրենց պատմական շանսը: Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանը հնարավորություն ունի արագ վերականգնվելու և իրավիճակը փոխելու հարցում: Դրա համար Նիկոլին միշտ պաշտպանել են, իսկ Հայաստանի ընդդիմությանը քննադատել` համարելով ռևանշիստ:
- Ասում է՝ «…ժամանակն է մտածել «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի Հայաստանը) ադրբեջանցիների վերադարձի և իրենց տներում բնակվելու մասին»:
Սա հաջորդ քայլն է, որ փորձելու են անել: Թող գան, եթե նման ցանկություններ ունեն և եթե կարող են: Հետևանքների մասին չեմ գրում, որպեսզի ՀՀ նիկոլահպատակ ուժային կառույցներն ինձ չմեղադրեն թշնամու դեմ «թշնամանք» քարոզելու համար»: