Ջեկ Նիկոլսոնը կինո կվերադառնա յոթնամյա ընդմիջումից հետո
Advertisement 1000 x 90

Ջեկ Նիկոլսոնը կինո կվերադառնա յոթնամյա ընդմիջումից հետո

Ջեկ Նիկոլսոնը խաղալու է «Օսկար»-ի անվանակարգված «Թոնի Էրդման» ֆիլմի անգլալեզու ռեմեյքում: Արտիստն առաջին անգամ կինոյում կհայտնվի յոթնամյա ընդմիջումից հետո: Այդ մասին փետրվարի 8-ին հայտնել է Associated Press-ը:Կինոնկարում նաև նկարահանվելու է ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Ուիգը, որը հայտնի է «Մարսիացին», «Նա» և «Ուոլթեր Միթի անհավանական կյանքը» ֆիլմերից:

Հունվարին գերմանուհի Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմի օրիգինալ ժապավենը «Օսկար» մրցանակի է անվանակարգվել « Օտար լեզվով լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Կատակերգության մեջ ներկայացվում է դստեր՝ կոնսալտինգային ընթերության թոփ-մենեջերի հետ թոշակառու հոր հարաբերությունների պատմությունը: 2016 թվականի կինոնկարը նաև դարձել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի անվանակարգորդ: Նոր նախագծում Ադեն հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր:

Ավելի վաղ հունվարին արտիստ Փիթեր Ֆոնդան հայտնել էր Նիկոլսոնի՝ կենսաթոշակի անցնելու մասին: Նա ընդգծել էր, թե չգիտի դերասանի այդ որոշման պատճառը:

Նիկոլսոնի մասնակցությամբ էկրաններին հայտնված վերջին ֆիլմն այսօրվա դրությամբ «Ինչ իմանաս…» կատակերգությունն է, որն էկրան է բարձրացել 2010 թվականի դեկտեմբերին:

79-ամյա Ջեկ Նիկոլսոնը ամերիկացի դերասան է և ռեժիսոր: Նա «Օսկարի» է անվանակարգվել 12 անգամ և այդ պարգևն ստացել է եռակի: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում Նիկոլսոնը խաղացել է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով» և «Չինական թաղամաս» ֆիլմերը, ինչպես նաև Սթենլի Քուբրիքի «Ճաճանչ» կինոնկարում: